Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց


Մանվել Գրիգորյան, արխիվ

Դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։

Րոպեներ առաջ նա դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից, «Ազատության» հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ «շատ լավ է»։ 62-ամյա Գրիգորյանը պահվում էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Մանվել Գրիգորյանը կալանավորված էր այս տարվա հունիսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG