Մատչելիության հղումներ

«Փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ»․ ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ


ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խմբակային լուսանկարը Աստանայի գագաթնաժողովում, 8-ը նոյեմբերի, 2018թ․
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խմբակային լուսանկարը Աստանայի գագաթնաժողովում, 8-ը նոյեմբերի, 2018թ․

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, թե կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:

«Փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ», - ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Այսօր ավելի վաղ Բելառուսի պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ նախագահ Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: ՀԱՊԿ քարտուղարության խոսնակը պնդել է, թե տեղյակ չէ՝ Լուկաշենկոյից բացի որևէ այլ առաջնորդ ստորագրել է այդ փաստաթուղթը, թե՝ ոչ:

Մինչ այս հաղորդվել էր, որ Բելառուսի թեկնածուն հանդիպումներ է ունեցել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նախօրեին հայտարարել էր, որ նման հանդիպում Երևանում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG