Մատչելիության հղումներ

Լատվիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի անունը՝ ԿԳԲ-ի քարտարանում


Ալեքսանդր Իվանովիչ Կուդրյաշովի փաստաթղթերը
Ալեքսանդր Իվանովիչ Կուդրյաշովի փաստաթղթերը

Լատվիայի Ազգային արխիվը հրապարակել է Խորհրդային տարիների ԿԳԲ-ի գործակալների քարտարանը, որտեղ հայտնաբերվել են 1939-ին ծնված Ալեքսանդր Իվանովիչ Կուդրյաշովի անվամբ փաստաթղթեր:

Այս տվյալները լիովին համընկնում են Լատվիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի թեմի ենթակայության տակ գործող Ռիգայի և Լատվիայի միտրոպոլիտ Ալեքսանդրի կենսագրականին:

ԿԳԲ-ի քարտում նշվում է, որ Կուդրյաշովն ուղղափառ եկեղեցու սպասավոր է, ըստ այդ փաստաթղթերի, նրան հավաքագրել են «ընթերցող» ծածկանունով՝ 1982 թվականին հունվարին:

Ընդհանուր առմամբ, գաղտնազերծվել է 10 հազարից ավելի քարտ, որոնցում ի հայտ են եկել բասկետբոլի ԽՍՀՄ հավաքականի նախկին ավագի՝ Վալդիս Վալտերսի և անցյալում Լատվիայի ամենահարուստ մարդը համարվող Ալեքսանդր Լավենտի անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG