Մատչելիության հղումներ

Առնվազն երկու տարի է պետք տրանսպորտային ցանցն ամբողջությամբ փոխելու համար. Հայկ Մարության


Առնվազն երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային ցանցը Երևանում ամբողջությամբ փոխելու համար, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա ընդգծեց՝ նախկին իշխանություններից ժառանգություն են ստացել ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլ՝ գրեթե քանդված։

«Մենք ժառանգություն ենք ստացել մի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է, ինչո՞ւ, նախ, ցավոք սրտի, նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք փոխելու են տրանսպորտային ցանցը, և երբ իրենց հարցրել են՝ «ե՞րբ եք փոխելու», ասել են՝ «2017 թվականին», «2018 թվականին», և ինչո՞վ են նրանք վնաս տվել՝ հերիք չի, որ ստել են, կամ, լավ, ճիշտ չեն իրազեկել հանրությանը, նրանք սրանով այն տնտեսվարողներին, որոնք սպասարկում են տրանսպորտային ցանցը, մեսիջ են տվել, որ «մենք հեսա փոխելու ենք» և այս մարդիկ ոչ մի լումա ներդրում չեն արել իրենց տրանսպորտային միջոցների մեջ տարիներ շարունակ, և եկել, հասել է ուղղակի եզրին այս ամեն ինչը։ Երթուղային տաքսիները եզրին են հասել՝ մաշվածության, տեխնիկական առումով։ Մենք ռեալ ենք ասում, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին», - ասաց Մարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG