Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, թե ամերիկյան զորքերի թիվը զգալի կրճատելու որոշումը էական ազդեցություն չի ունենա երկրի անվտանգության վրա։
«Արդեն չորս տարի է՝ մենք ենք ապահովում մեր անվտանգությունը», - հայտարարել է նախագահական նստավայրը:
Սա Քաբուլի առաջին պաշտոնական արձագանքն է ամերիկյան մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց, նախագահ Թրամփը մտադիր է Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերի մեծ մասը:
Որոշ պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, ասել են, թե որոշումն արդեն կայացված է:
Նախօրեին էլ նախագահ Թրամփը հայտարարել էր, թե դուրս է բերում զորքերը Սիրիայից՝ չնայած ամերիկացի օրենսդիրների ու դաշնակից երկրների առարկություններին։