Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պաշտպանության նախարարը կհեռանա պաշտոնից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ընդգծելով, որ պաշտոնը թողնում է մի շարք հարցերում նախագահ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Պենտագոնի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ, իր համոզմամբ, Նահանգները պետք է առավել սերտ համագործակցի դաշնակիցների հետ և առավել խիստ հակազդի Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք, Մաթիսի խոսքով, փորձում են աշխարհակարգը ձևափոխել ըստ իրենց բռնապետական պատկերացումների՝ միջամտելով նաև հարևանների գործերին:

«Քանի որ Դուք իրավունք ունեք ունենալ այնպիսի պաշտպանության նախարար, որի հայացքները կիսում եք այս և այլ հարցերում, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ես հեռանամ պաշտոնից», - գրել է Մաթիսը Սպիտակ տան ղեկավարին:

Հաղորդվում է, որ Մաթիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնը կթողնի փետրվարի 28-ին:

Արձագանքելով հրաժարականին՝ Դոնալդ Թրամփը Թվիթերում շնորհակալություն է հայտնել Մաթիսին և ընդգծել այն հաջողությունները, որ նա արձանագրել է մինչ օրս:

Մաթիսի որոշումն անակնկալ չէր. նրա մոտալուտ հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել շաբաթվա սկզբին, երբ նախագահ Թրամփը հայտարարեց, թե դուրս է բերում զորքերը Սիրիայից՝ չնայած Պենտագոնի և դաշնակիցների բազմաթիվ առարկություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG