Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը Ռուբեն Մելիքյանին պարգևատրեց «Մխիթար Գոշ» մեդալով


ԼՂ նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ռուբեն Մելքիյանը ԼՂ օմբուդսմեն էր ընտրվել 2016 թվականի մայիսին, սակայն 2018-ի սեպտեմբերի 26-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ ներկայումս իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ «իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG