Մատչելիության հղումներ

Պորոշենկո․ «Ալիևի հեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային առաջնորդի»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վստահ է, որ բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակներում Բաքվի և Կիևի միասնական ջանքերը կնպաստեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքային ամբողջության վերականգնմանը։ Այս մասին ասվում է Պորոշենկոյի՝ ադրբեջանցի պաշտոնակցի ծննդյան կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:

Դեկտեմբերի 24-ին 57-ամյակը տոնող Իլհամ Ալիևի պաշտոնական էջում տեղադրված շնորհավորական նամակում Պորոշենկոն նշում է նաև, որ՝ «Ալիևի հեռատես քաղաքականության արդյունքում Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային առաջնորդի և կարևոր տեղ զբաղեցրել միջազգային հարթակում»:

Պորոշենկոն նաև ընդգծել է, որ Կիևն ու Բաքուն շարունակում են մնալ հուսալի ռազմավարական գործընկերներ:

Ադրբեջանը չի մասնակցել դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի առաջարկած Ղրիմի ռազմականացման մասին բանաձևի քվեարկությանը: Հայաստանը, հերթական անգամ հակադրվելով Արևմուտքին և պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, դեմ քվեարկեց Ռուսաստանի գործողությունները խստորեն քննադատող և դատապարտող այդ փաստաթղթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG