Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան հայտարարում է՝ մտադիր չէ միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն, արխիվ

Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ մտադիր չէ միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից։ Փհենյանը միժամանակ պնդում է, որ նախևառաջ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները:

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները, որը հայտնվել է փակուղում, նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած հունիսին:

Այս ամիսների ընթացքում Փհենյանը հրաժարվել է միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապամոնտաժել է հրթիռների փորձարկման դաշտը և խոստացել հրաժարվել նաև երկրի գլխավոր միջուկային համակարգից:

Նոյեմբերին, սակայն, ամերիկյան փորձագետները հայտարարել են, թե Հյուսիսային Կորեայում 13 հրթիռային բազա է հայտնաբերվել, որոնք Փհենյանը փորձել է թաքցնել միջազգային դիտորդներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG