Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ն աշխատանքային միգրանտների հարցով համաձայնագիր է ընդունել


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միգրացիոն համաձայնագիր է ընդունել, որով առաջին անգամ սահմանվում է աշխատանքային միգրանտների հետ վարվելու չափանիշները:

Տարբեր երկրներում բուռն քննարկումների տեղիք տված փաստաթղթին կողմ է քվեարկել աշխարհի 152 պետություն։ 5 երկիր՝ Հունգարիան, Իսրայելը, Չեխիան, Լեհաստանը և Միացյալ Նահանգները դեմ են հանդես եկել:

ՄԱԿ-ի անդամ 12 երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Ավստրալիան, Բուլղարիան, Իտալիան և Շվեյցարիան ձեռնպահ են քվեարկել:

«Փաստաթուղթը չունի իրավական պարտավորեցնող ուժ և չի խախտում դրան մասնակցող պետությունների ինքնիշխանությունը», - ընդգծել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդես Էսպինոսան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG