Ռուսաստանում մեկնարկել է նախագահ Վլադիմիր Պուտինի «մեծ ասուլիսը», որի ընթացքում Կրեմլի ղեկավարը պատասխանում է լրագրողների հարցերին:
Միջոցառմանը մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 1700 լրագրող, ինչը աննախադեպ թիվ է:
Սա թվով 14-րդ ասուլիսն է. Պուտինը նման միջոցառումներ է անցկացնում 2001 թվականից։
՛՛Открытые медиа՛՛ կայքը՝ վկայակոչելով պետական գնումների տվյալները, հայտնում է, որ ասուլիսը պետական բյուջեի վրա կարժենա 60.6 միլիոն ռուբլի, այդ գումարի մեծ մասը հատկացվել է ձևավորմանը: