Մատչելիության հղումներ

Մոլդովայի և Մերձդնեստրի նախագահների հերթական հանդիպումը՝ դեկտեմբերի 25-ին


Մոլդովայի և Մերձդնեստրի նախագահներ Իգոր Դոդոնի և Վադիմ Կրասնոսելսկի, արխիվ
Մոլդովայի և Մերձդնեստրի նախագահներ Իգոր Դոդոնի և Վադիմ Կրասնոսելսկի, արխիվ

Մոլդովայի և Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահների միջև ուղիղ բանակցությունները շարունակվելու են: Այդ մասին երեկ հայտարարել են Մոլդովայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները` մանրամասնելով, որ Իգոր Դոդոնի և Վադիմ Կրասնոսելսկիի հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ Մերձդնեստրի տարածքումգտնվող Բենդերի քաղաքում:

«Առաջիկա բանակցությունների օրակարգը դեռ հստակեցված չէ, սակայն պարզ է, թե որ հարցը նախագահների հանդիպման ժամանակ հաստատ չի քննարկվի», - հայտարարել է Մերձդնեստրի նախագահը:

«Մերձդնեստրը չի քննարկելու որևէ թեմա, որ վերաբերում է Մոլդովայի և Մերձդնեստրի վերաինտեգրմանն: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ առաջիկա հանդիպմանը, որևէ նման հարց ես չեմ պատրաստվում քննարկել: Ես կարող եմ ցանկացած թեմա քննարկել, եթե դա չի վերաբերում երկու պետությունների միավորմանը: Մենք անկախ պետություն ենք», - հայտարարում էր ինքնահռչակ հանրապետության նախագահը:

Նշենք, որ հաջորդ շաբաթ կայանալիք Դոդոն-Կրասնոսելսկի հանդիպումը նախագահների բանակցությունների հինգերորդ փուլն է լինելու: Նախորդ չորս փուլերի ընթացքում կողմերը կարողացել են տեխնիկական բնույթի մի շարք հարցերի լուծումները գտնել: Մասնավորաբար վերաբացվել է Դնեստր գետի վրա գտնվող կամուրջներից մեկը, պաշտոնական Քիշնևըճանաչել է Մերձդնեստրի բուհերում տրված ավարտական վկայագրերը, հստակեցվել է Մերձդնեստրի տարածքում գործող մոլդավական դպրոցներիկարգավիճակը, մեկնարկել է նաև Մոլդովայի կողմիցՄերձդնեստրում տրված ավտմոբիլային համարանիշերի ճանաչման գործընթացը:

Առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը հույս ունեն ընդհանուր հայտարարի գալ Մոլդովայի և Մերձդնեստրի միջև հեռախոսային լիարժեք կապի վերահաստատման շուրջ:

Մերձդնեստրի հանրապետության ղեկավարը չի բացառվում, որ հաջորդ տարի բանակցությունները կընթանան նաև «5+2» ձևաչափում, որումհակամարտության կողմերից բացի ընդգրկված են նաև Ուկրաինան Ռուսաստանը, ԵԱՀԿ-ն, իսկ դիտորդի կարգավիճակով հանդես են գալիս ԵՄ և Միացյալ Նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG