Մատչելիության հղումներ

Այս տարի աշխարհում սպանվել է 80 լրագրող


Reporters Without Borders կազմակերպության ղեկավար Կրիստոֆ Դելորը պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ:
Reporters Without Borders կազմակերպության ղեկավար Կրիստոֆ Դելորը պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարի աշխարհում մամուլի աշխատակիցների նկատմամբ արձանագրվել է աննախադեպ թշնամական վերաբերմունք:

Այսօր հրապարակված զեկույցում ասվում է, որ 2018 թվականի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 80 լրագրող: 10-ը դեպք դեռ հետաքննվում է:

Մամուլի համար առավել վտանգավոր երկիր է Աֆղանստանը, որտեղ ընթացիկ տարում 13 լրագրող է սպանվել: 11 լրագրող սպանվել է Սիրիայում:

2018 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ տարբեր երկրների բանտերում պահվում է առնվազն 348 լրագրող:

Նրանց մեծ մասը ազատազրկվել է Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Թուրքիայում:

«2018 թվականի համեմատությամբ նախկինում երբևէ չի եղել լրագրողների նկատմամբ այս աստիճանի թշնամական վերաբերմունք»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Կրիստոֆ Դելորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG