Մատչելիության հղումներ

Ժնևում քննարկվում է Սիրիայի սահմանադրության հարցը


Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջադավ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ Ժնևում քննարկում են Սիրիայի սահմանադրությունը մշակելու խնդիրը:

Սիրիայի մայր օրենքի ստեղծման աշխատանքին մասնակցելու են նաև այդ երկրի քաղաքացիական հասարակության պատվիրակները, որոնց ցուցակը երեք նախարարները փոխանցել են բանագնացին:

Սահմանադրության նախագիծը մշակելու է հատուկ հանձնախումբը, որի կազմում կընդգրկվեն ներկայիս իշխանության, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները:

Նախագծի ընդունումից հետո Սիրիայում պետք է տեղի ունենան համընդհանուր ընտրություններ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և ընդդիմության ներկայացուցիչները նախկինում պնդել են, որ իրենց պատվիրակությունների կազմը հաստատված է, սակայն համաձայնություն չի եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերյալ:

Ըստ վերլուծաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են վճռական դեր կատարել հանձնաժողողում կողմերից մեկի համար մեծամասնություն ապահովելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG