Մատչելիության հղումներ

Թաչի. «Կոսովոյի միակ սխալը բանակը 5 տարի առաջ չստեղծելն էր»


Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Նյու Յորկ, 17 դեկտեմբերի, 2018թ.
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Նյու Յորկ, 17 դեկտեմբերի, 2018թ.

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջին անգամ են հանդիպել այն բանից հետո, երբ Կոսովոն որոշել է թեթև զինված անվտանգության ուժերի հիման վրա ստեղծել լիարժեք բանակ:

Պրիշտինայի այդ որոշումը զայրացրել է Բելգրադին և Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբական փոքրամասնությանը: Այդ որոշումը քննադատության է ենթարկվել նաև ՆԱՏՕ-ի կողմից:

Մինչդեռ, Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ասել է, որ կանոնավոր բանակ ստեղծելը միանգամայն բնական քայլ է:

«Եթե Կոսովոն սխալ է արել, ապա միակ սխալն էր բանակը դեռ հինգ տարի առաջ չկազմավորելը»,- ասել է Թաչին:

Կոսովոն 2008 թվականին է հռչակել անկախություն Սերբիայից: Այն ճանաչել են ավելի քան 110-ը պետություններ, սակայն Սերբիան կտրականապես հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Կոսովոն ցանկանում է ստեղծել 5 հազար զինծառայողներից կազմված բանակ: Ներկայիս անվտանգության ջոկատներում կա 2500 թեթև զինված ծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG