Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր կայազոր է կառուցել Կուրիլյան կղզիներում


Ռուսական նավերը Կուրիլյան կղզիներից Կունաշիրի մոտ, արխիվ
Ռուսական նավերը Կուրիլյան կղզիներից Կունաշիրի մոտ, արխիվ

Ռուսաստանը Կուրիլյան կղզիներում կառուցել է չորս շենք նոր կայազորի համար և հաջորդ տարվա ընթացքում կառուցելու է ռազմական նշանակության կենտրոններ:

Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, վրդովմունքով կընդունեն Տոկիոյում, որը Մոկսվայից պահանջում է սահմանափակել ռազմական ակտիվությունը վիճահարույց կղզիների շրջանում:

Տոկիոն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում կորցրած այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածք», իսկ Մոսկվան դրանք անվանում է «Հարավային Կուրիլներ»:

Չորս փոքր կղզիների շուրջ տարածքային վեճի պատճառով երկու երկրները Երկրորդ աշխարհամարտից հետո խաղաղության պաշտոնական դաշնագիր այդպես էլ չեն կնքել:

Ռուսաստանցի զինծառայողները նոր կայազոր կտեղափոխվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG