Մատչելիության հղումներ

Հունգարիայում բողոքի լայնածավալ ակցիաներ են


Հունգարացիները բողոքի ակցիաներ են անցկացնում պետական հեռուստակենտրոնի մոտ, Բուդապեշտ, 17-ը դեկտեմբերի, 2018թ.
Հունգարացիները բողոքի ակցիաներ են անցկացնում պետական հեռուստակենտրոնի մոտ, Բուդապեշտ, 17-ը դեկտեմբերի, 2018թ.

Հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են անցկացնում Հունգարիայի պետական հեռուստատեսության կենտրոնակայանի մոտ և պահանջում են աջակողմյան վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության հրաժարականը:

Ցուցարարները վանկարկում են «Մենք չենք հեռանա» և «Նրանք զօրուգիշեր խաբում են» կարգախոսները, որոնք հասցեագրված են հեռուստատեսությանը:

Պետական հեռուստակենտրոնի անվտանգության ծառայությունը երեկ ուժի դիմելով՝ շենքից հեռացրել է Հունգարիայի խորհրդարանի երկու անկախ պատգամավորներ Բերնադետ Շելին և Ակոս Հադազիին, այն բանից հետո, երբ նրանք փորձել են եթերում ընթերցել Օրբանի դեմ ուղղված մի հայտարարություն:

Ընդդիմության համոզմամբ, Օրբանը հետզհետե ավելի է հզորացնում անձնական իշխանությունը և խստացնում է հսկողությունը երկրի դատարանների, մամուլի և ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ:

Ըստ արևմտյան լրատվական գործակալությունների, այս օրերի բողոքի ակցիաները Հունգարիայում աննախադեպ են առնվազն անցած մի քանի տարիների համեմատությամբ:

Հանրության զայրույթը գագաթնակետին է հասել այն բանից հետո, երբ ընդունվել է աշխատանքային նոր օրենսգիրքը, որն ընձեռում է վեցօրյա աշխատանքային շաբաթը վերականգնելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG