Մատչելիության հղումներ

Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից. ԿԳՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կրթության և գիտության նախարարություն տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից։

Ըստ նախարարության 3-ից 12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի դեկտեմբերի 24-ից մինչև 2019-ի հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 24-ից 2019-ի հունվարի 20-ը ներառյալ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի, հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG