Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ում հանդիպել են Կոսովոյի և Սերբիայի ղեկավարները


Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Կոսովոյի և Սերբիայի ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կոսովոյի խորհրդարանը քվեարկեց զինված ուժերը լիարժեք բանակ դարձնելու օգտին:

Կոսովոյի այս քայլը դժգոհություն է առաջացրել Կոսովոյի էթնիկ սերբերի շրջանում, ինչպես նաև Բելգրադում, զգուշացում է ստացվել ՆԱՏՕ-ից:

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին օրեր առաջ հայտարարել է, որ Կոսովոյի որոշումը` թեթև զինված անվտանգության ուժերը լիարժեք բանակ դարձնելու վերաբերյալ, անշրջելի է։

Դեկտեմբերի 14-ին Կոսովոյի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է անվտանգության ուժերի 2,5-հազարանոց անձնակազմը շուրջ 5 հազար թվակազմով բանակի վերածելու օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG