Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կոսովոյի զինված ուժերի ստեղծման հարցով դռնփակ նիստ կանցկացնի


Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին շնորհավորում է օրենսդիրներին բանակ ստեղծելու մասին որոշումն ընդունելու կապակցությամբ, Պրիշտինա, 14-ը դեկտեմբերի, 2018թ․
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին շնորհավորում է օրենսդիրներին բանակ ստեղծելու մասին որոշումն ընդունելու կապակցությամբ, Պրիշտինա, 14-ը դեկտեմբերի, 2018թ․

«Կոսովոյի բանակի ստեղծումն անխուսափելի է, և այդ որոշումը վերանայման ենթակա չէ», - Նյու Յորք մեկնելուց առաջ հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին:

Թաչին Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Կոսովոյի զինված ուժերի ստեղծմանը նվիրված դռնփակ նիստին:

«Ինչ էլ տեղի ունենա Անվտանգության խորհրդում, միևնույն է, այս հարցում հետդարձի ուղի չկա», - հայտարարել է Կոսովոյի նախագահը:

Անվտանգության ուժերի հիմքի վրա լիարժեք 5-հազարանոց բանակ ստեղծելու մասին որոշման օգտին Կոսովոյի խորհրդարանը քվեարկեց դեկտեմբերի 14-ին:

Սերբիայի իշխանությունները պաշտոնական Պրիշտինայի այս որոշումը Կոսովոյի շուրջ ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունների կոպիտ խախտում են համարում: Դրանց համաձայն՝ Կոսովոն իրավունք էր ստանում 2500-հոգանոց անվտանգության ուժեր ունենալ՝ զինված բացառապես թեթև զինատեսակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG