Մատչելիության հղումներ

Էրդողան. «Շարունակելու ենք ահաբեկիչներին թաղել իրենց իսկ խրամատներում»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերն ուղղակի առնչություն ունեն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ և լուրջ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար: Այս մասին կիրակի երեկոյան Աքջաքալե քաղաքում իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` կրկին պնդելով, որ թուրքական բանակը մոտ ապագայում նոր գործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսում:

«Մենք չէ՞ինք, որ իրականացրեցինք «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Արդյոք մենք չէ՞ինք, որ գործողությունների դիմեցինք Աֆրինում: Արդյոք մենք չէ՞ինք, որ [մուտք գործեցինք] Սինջար: Մենք մշտապես պայքարել ենք ահաբեկիչների դեմ: Մենք թաղում ենք նրանց իրենց իսկ խրամատներում և հետագայում շարունակելու ենք նույնն անել», - ասում էր Էրդողանը:

ԱՄՆ աջակցությունը վայելող «Սիրիայի Ժողովրդավարական ուժերը», որոնց կորիզը սիրիացի քրդերի զինված ջոկատներն են կազմում, հայտարարել է, թե նոր ներխուժման դեպքում թուրքական բանակը լուրջ դիմադրության է հանդիպելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG