Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ զինծառայող է վիրավորվել, վիճակը գնահատվում է միջին ծանր


Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 15:50-ի սահմաններում Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Ռաֆիկ Հակոբի Վահանյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր, ասված է հաղորդագրությունում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG