Մատչելիության հղումներ

Բուդապեշտում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել


Հունգարիա - Բողոքի ցույցը Բուդապեշտում, 16-ը դեկտեմբերի, 2018թ․
Հունգարիա - Բողոքի ցույցը Բուդապեշտում, 16-ը դեկտեմբերի, 2018թ․

Երեկ մոտ 10 հազար մարդ է դուրս եկել Բուդապեշտի փողոցներ` բողոքելով Հունգարիայի աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք ընդունվել են անցած շաբաթ : Ցույցը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Նոր օրենսդրության քննադատները փաստաթղթում ամրագրված աշխատանքային չափանիշները ստրկացուցիչ են համարում:

Վարչապետ Վիկտոր Օրբանի ընդիմախոսները նրան մեղադրում են օրեցօր ավելի ավտորիտար կառավարման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG