Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Վրաստան


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

Նշենք, որ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կայանալու է այսօր վրաց արքա Հերակլ երկրորդի Թելավիում գտնվող պալատում, որտեղ այժմ տեղակայված է քաղաքային պատմության թանգարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG