Ֆրանսիայում հազարավոր ցուցարարներ կրկին հակակառավարական ցույցի են դուրս եկել, չնայած իշխանությունները հորդորել էին ժամանակավորապես դադարեցնել ակցիաները՝ շաբաթասկզբին Ստրասբուրգում տեղի ունեցած արյունալի հարձակումից հետո:
Հնարավոր անկարգություններն ու բռնությունները կանխելու համար, ըստ ներքին գործերի նախարարության, Փարիզում ու մյուս խոշոր քաղաքներում մոտ 70 հազար ոստիկան է տեղակայվել:
Օրեր առաջ, արձագանքելով նոյեմբերից սկսված ցույցերին, նախագահ Մակրոնը հրաժարվել էր վառելիքի գները բարձրացնելու վիճահարույց մտադրությունից ու խոստացել էր ավելացնել նվազագույն աշխատավարձը:
Իշխանությունների այս զիջումներից հետո՝ այսօր, ըստ պաշտոնական հաղորդագրության, ցուցարարների թիվը նախորդ շաբաթների համեմատ նվազել է: