Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հեռացավ ՕԵԿ նախագահի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը դեկտեմբերի, 2018թ․
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը դեկտեմբերի, 2018թ․

Արթուր Բաղդասարյանը հեռացավ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահի պաշտոնից: Լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությամբ նա հանդես է եկել այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ:

«Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին», - ՕԵԿ հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Բաղդասարյանը:

Նա հայտնել է, որ զբաղվելու է հանրային գործունեությամբ և փորձելու է իր հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: «Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին», - ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորել խորհրդարան անցած բոլոր ուժերին: ՕԵԿ-ը, հիշեցնենք, չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու 5-տոկոսանոց շեմը:

Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրել և միաձայն ընտրել է Հովհաննես Հովհաննիսյանին: Կուսակցության փոխնախագահներ են ընտրվելԿարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը ևՍ իմոն Հակոբյանը:

Արթուր Բաղդասարյանը առաջնորդում էր «Օրինաց երկիր»-ը կուսակցության հիմնադրումից ի վեր, նաև տարբեր տարիների պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG