Թուրքական դատախազությունը ավելի քան 200 թուրք զինծառայողների՝ այդ թվում բարձրաստիճան զինվորականների ձերբակալման որոշում է կայացրել: Նրանք կասկածվում են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, ով մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական գործիչ Գյուլենը հերքում է այդ մեղադրանքները:
Հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունները Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 50 հազար մարդու՝ այդ թվում լրագրողների, ուսուցիչների, քաղծառայողների, հազարավոր մարդիկ հեռացվել են աշխատանքից: