Մատչելիության հղումներ

Բախումների վերածված ցույցեր, ձերբակալություններ Հունգարիայում


Հունգարիա - Ցուցարարների և ոստիկանների բախումը Բուդապեշտում, 13-ը դեկտեմբերի, 2018թ․
Հունգարիա - Ցուցարարների և ոստիկանների բախումը Բուդապեշտում, 13-ը դեկտեմբերի, 2018թ․

35 մարդ է ձերբակալվել Հունգարիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր ձվեր, շշեր և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Բախումների վերածված ցույցի հազարավոր մասնակիցներ երկրորդ օրն է, չնայած աննախադեպ սառնամանիքին, Բուդապեշտի փողոցներում բողոքում են կառավարության հերթական աղմկահարույց նախաձեռնության դեմ: Հունգարացիների վրդովմունքը հարուցած օրենքով, որը ստացել է «ստրկության մասին օրենք» անվանումը, ավելացվել է աշխատանքի թույլատրելի ժամերի քանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG