Ղրղըզստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս նվազեցնել արտոնությունները և զրկել անձեռնմխելիությունից երկրի նախկին նախագահներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Օրենքը նաև հնարավորություն է ընձեռում քրեական պատասխանատվության ենթարկել նախկին նախագահներին:
Բացի այդ, Ղրղըզստանի օրենսդիր մարմինը ամբողջությամբ չեղարկել է երկրի նախկին նախագահի պատվի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող հոդվածը:
Պատգամավորները որոշել են նաև սահմանափակել նախկին և ներկայիս ղեկավարների ընտանիքներին հատկացվող արտոնությունները:
Ղրղըզստանը նորագույն պատմության ընթացքում չորս նախագահ է ունեցել, առաջին և երկրորդ նախագահները պաշտոնանկ են արվել ժողովրդական հեղափոխության արդյունքում ու զրկվել նախկին նախագահի կարգավիճակից: