Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածություններին


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանների՝ Լինն Թրեյսիի և Ըրլ Լիցենբերգերի թեկնածություններին: Դիվանագետների վերջնական հաստատումը այդ պաշտոններում տեղի կունենա Սենատի լիագումար նիստում հավանության արժանանալուց հետո:

Լինն Թրեյսին ԱՄՆ Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, նախկինում դիվանագիտական բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում:

Ըրլ Լիցենբերգերը բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Բելգրադում, Բիշքեկում ամերիկյան դեսպանատներում, եղել է Գերմանական Մարշալ հիմնադրամում ավագ գիտաշխատող, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG