Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թվականների ներդրումային ծրագրին


«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծրագրի ճշգրտումներին, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա»-ի 2019-2021 թվականների՝ 29 միլիարդ 598 միլիոն 400 հազար դրամ ծավալով ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ):

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ծրագիրը նպատակաուղղվելու է գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման, գազաբաշխման համակարգերի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG