Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգում է ևս կես տարով


Եվրամիության ղեկավարները երեկ Բրյուսելում հայտարարել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու մասին։

Ռուսաստանի հիմնականում բանկային և էներգետիկ ոլորտները թիրախավորող պատժամիջոցների պաշտոնական երկարաձգումը սպասվում է հաջորդ շաբաթ:

«Եվրամիությունը միաձայն երկարաձգում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով զրոյական առաջընթացը Մինսկի համաձայնագրի իրականացման հարցում», - Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Պատժամիջոցները կիրառվում են ի պատասխան 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցության։ Անցած 4,5 տարիների ընթացքում Ուկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG