Մատչելիության հղումներ

Անկարայում արագընթաց գնացքի և լոկոմոտիվի բախումից առնվազն 9 մարդ է զոհվել


Փրկարարները վթարի վայրում, Անկարա, 13-ը դեկտեմբերի, 2018թ.

Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել երթուղուց և բախվել երկաթուղու տեխնիկական վիճակը ստուգող լոկոմոտիվին։ Վթարի հետևանքով առնվազն 9 մարդ զոհվել է, 47-ը՝ վիրավորվել։

Անկարայի քաղաքապետի խոսքով, վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Առայժմ հստակ չէ, թե ինչ արագությամբ է ընթացել գնացքը և ինչը կարող էր վթարի պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG