Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է փնտրել զինված ահաբեկչին


Ոստիկանությունը հրապարակել է Ստրասբուրգում զինված հարձակման մեջ կասկածվողի լուսանկարը
Ոստիկանությունը հրապարակել է Ստրասբուրգում զինված հարձակման մեջ կասկածվողի լուսանկարը

Ֆրանսիայում անվտանգության ուժերը շարունակում են փնտրել 29-ամյա զինված ահաբեկչին, ով Սուրբ Ծննդյան տոնավաճառում հարձակման պահին բղավել է «Ալլահ աքբար»։

Դատախազը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ հաշվի առնելով նրա ընտրած թիրախը, գործելակերպը, վկաների ցուցմունքները գործի են անցել նաև ոստիկանության հակաահաբեկչական մարմինները:

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG