Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի կարդացել Սահմանադրությունը


«Լևադա» կենտրոնի հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 42 տոկոսը խոստովանել են, որ երբեք չեն կարդացել երկրի Սահմանադրությունը:

Հարցվածների գրեթե կեսն ասել են, թե կարդացել են Սահմանադրությունը, բայց վատ են հիշում կամ ընդհանրապես չեն հիշում Հիմնական օրենքի դրույթները:

Տասը հարցվածներից մեկն է ասել, որ կարդացել և լավ հիշում է Սահմանադրության բովանդակությունը: 75 տոկոսը գիտի, որ դեկտեմբերի 12-ին Ռուսաստանում նշվում է Սահմանադրության օրը:

Ռուսաստանի Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով ընդունվել է 25 տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG