Բաքու է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Այսօր առավոտյան Գերասիմովին ու նրան ուղեկցող անձանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վալերի Գերասիմովը Բաքու է ժամանել հանդիպելու Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Կուրտիս Սկապարոտիի հետ: Այս տարվա ընթացքում սա կլինի նրանց երկրորդ հանդիպումը: Անցած ապրիլին նրանք հանդիպել էին առաջին անգամ՝ դարձյալ Բաքվում:
2013 թվականից ի վեր, հնգամյա ընդմիջումից հետո այս տարվա հանդիպումները ռուսաստանցի ու ամերիկացի գեներալների առաջին շփումներն են: