Ռուսաստանցի աստղագնացներ Օլեգ Կոնոնեկոն և Սերգեյ Պրոկոֆևը բաց տիեզերք են դուրս եկել՝ ուսումնասիրելու «Սոյուզ» տիեզերանավի վնասված մակերեսը:
Անցած օգոստոսին տիեզերանավի սարքավորումները ճնշման փոքր անկում էին արձանագրել, թթվածնի ծավալների նվազում, ինչը տիեզերանավի մակերեսին առաջացած փոքր ճաքի արդյունք էր: Այն ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու փակել 2-միլիմետրանոց ճաքը: Տիեզերանավի ներսում հերմետիկությունը վերականգնվել էր:
Երեկ տիեզերագնացները ավելի քան 6 ժամ աշխատել են բաց տիեզերքում: Նրանք բացել են վերանորոգված մակերեսը, զննել այդ մասը ու ճաքը փակած նյութից նմուշներ վերցրել, որոնք ուսումնասիրելու համար կբերեն երկիր: