«Ֆեյսբուք»-ի կենտրոնակայում մի քանի մասնաշենքերի աշխատակիցները երեկ երեկոյան տարահանվել են ռումբի սպառնալիքի պատճառով: Լուրը հաստատել է «Ֆեյսբուք»-ի մամուլի խոսնակը: Ոստիկանները ստուգել են տարածքը և ժամեր անց հայտնել, որ ոչինչ չի հայտնաբերվել, ռումբի մասին ահազանգը կեղծ էր:
Անանուն ինֆորմացիան ստացել էր Նյու Յորքի ոստիկանությունը և զգուշացրել Կալիֆորնիայի իշխանություններին: «Ֆեյսբուք»-ի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնային հովտում, Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների կենտրոն համարվող Սիլիկոնային հովտում անցած մայիսին հարձակում էր կատարվել YouTube-ի կենտրոնակայանի վրա: Հարձակումն իրականացրած կնոջ կրակոցներից YouTube-ի երեք աշխատակից էր վիրավորվել: Ոստիկանների պատասխան կրակոցներից հարձակվողը սպանվել էր: