Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի երկարաձգումը մերժելու՝ Գերագույն ռադայի ընդունած օրինագիծը:
«Այսպիսով Ուկրաինան հաստատում է գաղութային անցյալին վերջ տալու և դեպի Եվրոպա կողմնորոշվելու քաղաքականությունը»,- ասել է Պորոշենկոն:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականին տասը տարով, 2009-ին այն մեխանիկորեն երկարաձգվել է և պետք է գործեր մինչև 2019-ի ապրիլի 1-ը և կարող էր նորից երկարաձգել:
Հաշվի առնելով Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին աջակցելու Մոսկվայի քաղաքականությունը՝ Կիևը որոշել է այլևս չերկարաձգել պայմանագիրը: