Մատչելիության հղումներ

Ռուսաստանցին լրտեսության մեղադրանքով դատապարտվել է, նորվեգացու դատը դեռ չի սկսվել


Ռուսաստան - Նորվեգիայի քաղաքացի Ֆրոդե Բերգը Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանի դատարանում, հոկտեմբեր, 2018թ․
Ռուսաստան - Նորվեգիայի քաղաքացի Ֆրոդե Բերգը Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանի դատարանում, հոկտեմբեր, 2018թ․

Մոսկվայի քաղաքային դատարանը ոստիկանության նախկին սպա Ալեքսանդր Ժիտնյուկին այսօր պետական դավաճանության մեղադրանքով դատապարտել է 13 տարվա ազատազրկման:

2019 թվականին դատարանի առաջ կկանգնի նաև այդ գործով կալանավորված նորվեգացի Ֆրոդե Բերգը:

Ըստ դատարանի, Ժիտնյուկը պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր է փոխանցել Նորվեգիայի հետախուզությանը: Ժիտնյուկը կալանավորվել է անցյալ տարվա նոյեմբերին:

Ռուսաստանի իրավապահների փոխանցմամբ, նա այդ նյութերը փոխանցել է Ֆրոդե Բերգ անունով նորվեգացուն, ով նույնպես կալանավորվել է:

Նորվեգական մամուլը հայտնել է, որ Բերգը 63 տարեկան նախկին սահմանապահ է: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը փորձում է օգնություն տրամադրել Բերգին:

Ռուսական կողմը պնդում է, որ Բերգը ռուսաստանցիներին փող է ուղարկել պետական գաղտնիք ստանալու դիմաց:

Բերգի ռուսաստանցի փասատաբան Իլյա Նովիկովն ասել է, որ պաշտպանյալը հերքում է մեղադրանքը: Նրա դատավարությունը ենթադրաբար կմեկնարկի գալիք տարվա փետրվարին:

Ռուսաստանում անցած մի քանի տարվա ընթացքում մի խումբ քաղաքացիներ դատապարտվել են օտար երկրների շահերը ներկայացնող գործակալներին պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր դրամի դիմաց փոխանցելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG