Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, 24-ը օգոստոսի, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, 24-ը օգոստոսի, 2018թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում են ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Այս ամենի համատեքստում ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ մոտ ապագայում», - «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG