Մատչելիության հղումներ

«Ասում էին, թե նրանք չեն հեռանա». Փայլանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ


Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Փայլանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. - «Ասում էին, թե նրանք չեն հեռանա: Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի գլխավորությամբ, նախ փողոցում՝ քաղաքացիական անհնազանդությամբ, երեկ էլ ընտրություններով հեռացրեց նրանց, ովքեր չէին գնալու: Շնորհավորում եմ միապետերի գերիշխանության աշխարհում այս հրաշալի հաղթանակը տարած իմ բարեկամ Փաշինյանին և նրա ընկերներին»:

Անցած մայիսին Փայլանը ողջունել էր Հայաստանում համաժողովրդական շարժման հաղթանակը: «Հայաստանի ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար իր պայքարում: Շնորհավորում եմ: Հերթը մերն է», - Թվիթերում գրել էր նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG