Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է անում միասնական ուժերով հակազդել Իրանին


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ, Էր-Ռիյադ, 9-ը դեկտեմբերի, 2018թ․
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ, Էր-Ռիյադ, 9-ը դեկտեմբերի, 2018թ․

Սաուդյան Արաբիան պնդում է, որ Իրանի հիմնական նպատակը տարածաշրջանում իրադրության ապակայունացումն է: Այդ մասին Ծոցի համագործակցության խորհրդի հերթական նիստի ընթացքում հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը:

«Իրանական վարչախումբը շարունակում է թշնամական գործողությունների դիմել և միջամտել մեր ներքին գործերին: Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք` դիմակայելով իրանական վտանգին: Պետք է քայլեր ձեռնարկվեն Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ստեղծմանն ուղղված ծրագրերը զսպելու համար», - ասել է Սալմանը:

Պարսից ծոցի արաբական պետությունները` Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Կատարը միավորող համագործակցության խորհուրդը ստեղծվել է 1981 թվականին որպես հակակշիռ Իրանին: Էր-Ռիյադում կայացած համաժողովին, սակայն, Կատարը ներկայացված էր արտաքին գործերի նախարարի մակարդակով: Պաշտոնական Դոհան այդ քայլին էր դիմել Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների և Բահրեյնի կողմից սահմանված պատժամիջոցների դեմ բողոքելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG