Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան չի պատրաստվում արտահանձնել Հաշոգիի սպանության մեջ կասկածվող անձանց


Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյր, արխիվ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյր, արխիվ

Սաուդյան Արաբիան չի արտահանձնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության մեջ կասկածվող անձանց: Նման հայտարարությամբ է հանդես եկել թագավորության արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը:

«Մեր նպատակը լրագրողի սպանության վերաբերյալ ողջ ճշմարտությունը պարզելն է: Այդ իսկ պատճառով մենք չենք պատրաստվում բավարարել Անկարայի` արտահանձնման պահանջը», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը:

Թուրքական դատախազությունը դեկտեմբերի 5-ին հրահանգել էր ձերբակալել Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին բարձրաստիճան սպա Ահմեդ Ասիրիին և թագաժառանգ Մուհամադ Բին Սալմանի խորհրդականներից մեկին: Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ նրանք անմիջական առնչություն ունեն Ջամալ Հաշոգիի` հոկտեմբերի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած սպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG