Մատչելիության հղումներ

Քարոզչության ընթացքում ամենաշատը ծախսել է «Իմ քայլը», բայց չի գերազանցել ՀՀԿ-ի նախորդ տարվա ցուցանիշը


2018 թվականի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում, ըստ ԿՀԸ-ի տվյալների, ամենաշատը ծախսել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 268 590 708 դրամ: Ըստ ծախսած միջոցների մեծությամբ հաջորդը ՀՀԿ-ն է՝ 127 342 492 դրամ, ապա գալիս է ԲՀԿ-ն՝ 102 671 425 դրամ և համապատասխանաբար «Լուսավոր Հայաստանը» 51 105 391 դրամ, ՀՅԴ՝ 47 086 922 դրամ, «Մենք» կուսակցությունների դաշինք՝ 31 459 837 դրամ, ՕԵԿ՝ 18 246 932, «Սասնա ծռեր» 18 246 932 դրամ, ՔՈ՝ 6 115 480 դրամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 3 984 700, և ամենաքիչ ֆինանսական միջոցներ ծախսել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 489 400 դրամ։

Բոլոր 11 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներից ելքերը դեկտեմբերի 8-ի դրությամբ կազմել են 671 518 545 դրամ․ այս մասին ԿԸՀ-ի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը՝ հիմնվելով ԿԲ-ի տրամադրած տեղեկանքի վրա։

Նշենք որ նախորդ՝ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ծախվել է ավելի շատ՝ 865 405 948 դրամ, մինչդեռ առաջադրված կուսակցությունների թիվը եղել է 9-ը։ Նախորդ 2017 թվականի ԱԺ ընտրություններին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ծախսել է ավելի մեծ գումար՝ 386 822 249, քան ներկայիս իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» դաշինքը։

2017 թվականին «Ելք» դաշինքը ծախսել է 42 652 739 դրամ, իսկ Ծառուկյանի կուսակցությունների դաշինքը 156 361 270 դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG