Մատչելիության հղումներ

Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14-ը հաղորդվել է 23 խախտումների մասին․ «Ականատես»


Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում, քվեարկության ընթացքում մինչև ժամը 14-ը հաղորդվել է 23 խախտումների մասին։ Այս մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:

Գրանցվել է կողմնակի անձանց ներկայության 7 դեպք, քվեարկության գաղտնիության խախտումների 4 դեպք, ընտրական տեղամասի կողմից խախտումների արձանագրման մերժման 7 դեպք, ընտրողին օգնության տրամադրման՝ 2, բաց քվեարկության՝ 2, ընտրողների քվեարկության ուղղորդման 1 դեպք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG