Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները «լուրջ մտահոգություններ չունեն»


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկ

Ողջ Հայաստանի տարածքում կարճաժամկետ առաքելություն իրականացնող շուրջ 200 միջազգային դիտորդներ հետևելու են ընտրություններին:

Այսօր առավոտյան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը դիտորդական գործունեությունը սկսելուց առաջ հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

«Մեր դիտորդները տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում՝ հյուիսից հարավ, արեւելքից արեւմուտք: Յուրաքանչյուր խումբը օրվա ընթացքում կդիտարկի 12-13 տեղամաս, կմասնակցի նաև հաշվարկին։ Առանձին մի խումբ կհետևի, թե ինչպես են արդեն քվեարկած թերթիկներով պարկերը հասնում տեղամասային հանձնաժողով, և ինչպես են արդյունքները մուտքագրվում համակարգիչ, և արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է միձազգային չափանիշներին», - ասաց Գաչեկը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հետևում են, թե ինչ է կատարվում ինչպես տեղամասում, այնպես էլ տեղամասից դուրս: Իրենց դիտարկումները լրացնում են հատուկ ձևաթղթերում հատուկ թվային գրիչներով, որոնք տեղեկատվությունն անմիջապես փոխանցում են համակարգ և տեղեկատվությունը մշակվում է ստացվելուն զուգահեռ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 35 դիտորդներ Հայաստանում են նոյեմբերից, հետևել են նախընտրական վիճակին և իրենց եզրացակությունները կներկայացնեն վաղը: Սակայն Ուրշուլա Գաչեկն ասաց, որ լուրջ մտահոգություններ չունեն:

Սա արդեն 12-րդ անգամն է , որ դիտորդներն Հայաստանում են: Արդյո՞ք տարբերություն տեսնում են Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությոինից հետո տեղի ունեցող առաջին ընտրությունների և նախորդների միջև: Դիտորներն ասացին, որ չեն ցանկակում համեմատել, իրենք օբյեկտիվ անկախ դիտորդ են, և իրենց եզրակացությունները տեղ կգտնեն իրենց զեկույցներով:

«Իհարկե մենք տեղյակ ենք այս ընտրությունների շուրջ ձևավորված յուրահատուկ մթնոլորտի մասին, այնուամենայնիվ մենք պետք է լինենք անկողմնակալ, բացարձակ անկախ, չտրվել որևէ քաղաքական համակրության: Մենք այստեղ ենք դիտարկելու համար գործընթացը, համոզվելու համար, որ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին, որ համապատասխանում է Հայաստանի ընտրական օրենսգրքին և այլ օրենքների: Եվ մենք քաղաքական մեկնաբանությունները թողնում ենք ուրիշներին», - ասաց Ուրշուլա Գաչեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG