Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը տվյալներ է հրապարակել քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ


Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։

Ըստ հաղորդագրության, ահազանգերից 26-ն՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։

Ոստիկանությունը նշում է, որ հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։

Ստուգման ենթակա 55 հաղորդումներից 17-ն՝ անհիմն լինելու պատճանաբանությամբ, թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG