Մատչելիության հղումներ

Ոստիկանները հաստատեցին՝ Երևանից հավելյալ ուժեր են բերվել Լոռի


Ոստիկանները Վանաձորում, 9-ը դեկտեմբերի, 2018թ․

Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներով քիչ առաջ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր։

«Ազատության» հարցերին ի պատասխան, ոստիկաններն ասացին, որ Երևանից հավելյալ ոստիկանական ուժեր են բերվել՝ ընտրությունները վերահսկելու համար։

Այս լուրը հաստատեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։

Ղազարյանն ասաց, որ սա նորմալ, իրավաչափ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառում է և որևէ արտառոց բան չկա։

«Ազատության» հարցին ի պատասխան, թե մտավախություն կա՞, որ այդտեղ կարող են խախտումներ լինել, և հարկ լինի ոստիկանության միջամտության, ավելի ուժեղացված վերահսկողության, Ղազարյանը խնդրեց այդ հարցով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG