Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյան․ Լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և աննախադեպ ընտրությունները


Այսօրվա ընտրությունները լինելու են «Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և աննախադեպ ընտրությունները, որի մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո», - հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին ողջ հանրապետության տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, բոլոր տեղամասերը ժամին բացվել են, եղել են մեկ-երկու դեպքեր, որ հոսանքազրկված են եղել և այլն, բայց շատ արագ շտկվել են էդ հարցերը», - ասաց Վանեցյանը՝ շարունակելով․ - «Այս պահին ամեն ինչ նորմալ է, և համոզված եմ՝ ողջ ընտրության ընթացքը լինելու է նույն ձև»:

«Ազատության» հարցին՝ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր չկա՞ն, ԱԱԾ ղեկավարը արձագանքեց․ - «Ընտրակաշառքի վերաբերյալ էս պահին ոչ մի տեղեկություն չունենք, բայց բոլոր օպերատիվ ծառայությունները աշխատում են, և եթե կլինի հանկարծակի ընտրակաշառքի դեպք, հավատացեք, որ թե՛ մենք, թե՛ Ոստիկանությունը անմիջապես կարձագանքենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG